20:48  ,  11 հոկտեմբերի, 2020

Հայաստանի հավաքականը հաղթում է Վրաստանի թիմին (առաջին խաղակես, ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի ղեկավարությամբ Լեհաստանի Տիխի քաղաքում անցկացնում է Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի երրորդ տուրի հանդիպումը Վրաստանի հավաքականի դեմ։

Առաջին խաղակեսից հետո Հայաստանի հավաքականը հաղթում է նվազագույն հաշվով։

6-րդ րոպեին հարձակվող Տիգրան Բարսեղյանի անցումից եւ փոխանցումից հետո Խորեն Բայրամյանը գրավեց Վրաստանի թիմի դարպասը։

Անցած ամիս նորամուտը Հայաստանի հավաքականում նշած ռուսական «Ռոստովի» 28-ամյա ֆուտբոլիստն առաջին գոլը խփեց ազգային թիմում։

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները խաղում են սև թևկապերով` ի հիշատակ Հայաստանում և Արցախում զոհված խաղաղ բնակիչների:

Ընդմիջում է։

Երկրորդ խմբում զուգահեռ ընթանում է Էստոնիա - Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը։ Առաջին խաղակեսն ավարտվել է 1։1 հաշվով։

Ազգերի լիգա, C դիվիզիոն, երկրորդ խումբ, երրորդ տուր

Հայաստան - Վրաստան՝ 1։0 (առաջին խաղակես)

Խորեն Բայրամյան, 6

Հայաստան. Դավիթ Յուրչենկո, Կամո Հովհաննիսյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիսիր, Արման Հովհաննիսյան, Արտակ Գրիգորյան, Վբեյմար Անգուլո, Խորեն Բայրամյան, Տիգրան Բարսեղյան, Հենրիխ Մխիթարյան, Ալեքսանդր Կարապետյան:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում