20:21  ,  11 հոկտեմբերի, 2020

Նադալը հաղթեց Ջոկովիչին եւ 13-րդ տիտղոսը նվաճեց «Ռոլան Գարոսում»

Իսպանացի Ռաֆայել Նադալը 13-րդ անգամ հռչակվեց թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության չեմպիոն։ Եզրափակիչում Ռաֆայել Նադալը մրցեց աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի հետ եւ առավելության հասավ երեք սեթում։ 2 ժամ 41 րոպե տեւած մրցախաղն ավարտվեց 6:0, 6:2, 7:5 հաշվով։

Ռաֆայել Նադալը դարձավ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի հաղթող՝ կրկնելով շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի նվաճումը։ Նադալը նաեւ 100-րդ հաղթանակը տարավ «Ռոլան Գարոսում» անցկացրած հանդիպումներում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում