12:14  ,  11 հոկտեմբերի, 2020

Աշխարհի կրկնակի չեմպիոն Միշա Ալոյանը վարակվել է կորոնավիրուսով եւ հոսպիտալացվել

Բռնցքամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր,  պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBA Gold-ի գոտու գործող հաղթող, ռուսաստանցի Միշա Ալոյանը վարակվել է կորոնավիրուսով եւ բուժում է ստանում հիվանդանոցում։

«Գտնվում եմ հիվանդանոցում, վարակվել եմ կորոնավիրուսով։ Այդ պատճառով մենամարտս հետաձգվել է»,- Ռուսաստանի բռնցքամարի ֆեդերացիայի կազմակերպած տեսակոնֆերանսում հայտնել է հայ բռնցքամարտիկը։

Միշա Ալոյանը նախորդ անգամ ռինգ է դուրս եկել 2019թ․ դեկտեմբերին։ Կեմերովոյում տեղի ունեցած մենամարտում նա հաղթել էր Պանամայի ներկայացուցիչ Ռոնալ Բատիստային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում