10:21  ,  9 հոկտեմբերի, 2020

Գաբրիել Սարգսյան. Վայրկյան անգամ չեմ կասկածում, որ հաղթելու ենք քոչվոր ցեղերին

Շախմատի Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն Գաբրիել Սարգսյանը հերթական անգամ անդրադարձել է Հայաստանի ու Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին:

«Այս օրերին հայ ժողովրդի քաջորդիները հերոսաբար պայքարում են ահաբեկիչների դեմ: Վայրկյան անգամ չեմ կասկածում, որ հաղթելու ենք քոչվար ցեղերին, քանզի Արցախը մեզ համար լոկ տարածք չէ, այն Սուրբ Հայրենիք է:

Աստված պահապան հայ զինվորին»,- Գաբրիել Սարգսյանի խոսքը փոխանցում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանի բանակն օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով՝ թիրախավորելով նաեւ խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Ռազմական գործողությունները շարունակվում են։

Արցախը մեզ համար լոկ տարածք չէ, այն Սուրբ Հայրենիք է #Artsakhstrong #հաղթելուենք #թիկունքըզորեղ

Posted by ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն on Thursday, October 8, 2020

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում