20:19  ,  5 հոկտեմբերի, 2020

«Ռոլան Գարոս». Ջոկովիչը հաղթեց Խաչանովին (ֆոտո)

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության 1/8 եզրափակիչում առավելության հասավ ռուսաստանցի Կարեն Խաչանովի նկատմամբ: Սերբ թենիսիստից 2 ժամ 25 րոպե պահանջվեց 3 սեթում հաղթելու համար՝ 6:4, 6:3, 6:3:

Քառորդ եզրափակիչում Ջոկովիչի մրցակիցը կլինի Պաբլո Կարենյո-Բուստա (Իսպանիա) – Դանիել Ալտմայեր (Գերմանիա) զույգի հաղթողը:

Հիշեցնենք, որ նախորդ մրցախաղերում Կարեն Խաչանովը հաղթել էր լեհ Կամիլ Մայխշակին, չեխ Իրժի Վեսելիին և չիլիացի Կրիստիան Գարինիին:

«Ռոլան Գարոսի» տղամարդկանց մենախաղի հաղթողն իսպանացի Ռաֆայել Նադալն է, որը նույնպես դուրս է եկել քառորդ եզրափակիչ և կմրցի 19-ամյա իտալացի Յանիկ Սիների հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում