14:25  ,  5 հոկտեմբերի, 2020

Ռոնդա Ռոուզի. Հայաստանն ու Արցախը հարձակման են ենթարկվում

Ամերիկացի հայտնի մարզուհի եւ դերասանուհի, խառը մենամարտերի MMA, UFC-ի չեմպիոն, ձյուդոյի 2007թ. աշխարհի փոխչեմպիոն, 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոնդա Ռոուզին Ինստագրամի իր պաշտոնական էջում կատարած գրառմամբ անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին:

«Հայաստանն ու Արցախը հարձակման են ենթարկվում: Բարձրաձայնեք այս մասին, պահանջեք ձեր երկրների ղեկավարներից դատապարտել Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունները:

Ադրբեջանն ու Թուրքիան ցանկանում են հեռացնել հայերին իրենց պատմական հայրենիքից՝ Արցախից»,- գրել է Ռոուզին:

Ռոնդա Ռոուզին նաև կոչ է արել գումարներ փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

View this post on Instagram

A post shared by Ronda Rousey (@rondarousey) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում