11:43  ,  5 հոկտեմբերի, 2020

Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը

Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 5-ին սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հրավիրված 30 ֆուտբոլիստներից հավաքին միացել են 20-ը: Իր ակումբի վերջին խաղում ստացած վնասվածքի պատճառով հավաքականին չի միանա Հովհաննես Համբարձումյանը:

Առայժմ հավաքականին չի միացել նաև Արշակ Կորյանը, ով ջերմություն ունի: Նա, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Ալբանիայի հավաքականի դեմ խաղին: Նրա՝ հավաքականին միանալու հարցը պարզ կդառնա ավելի ուշ:

Ալեքսանդր Կարապետյանը և Խորեն Բայրամյանը կմիանան հավաքին այսօր երեկոյան, Գևորգ Ղազարյանը, Անդրե Չալըշըրը, Կամո Հովհաննիսյանը, Տիգրան Բարսեղյանը և Գեղամ Կադիմյանը՝ այսօր գիշեր, իսկ Հենրիխ Մխիթարյանը՝ հոկտեմբերի 6-ի երեկոյան:

Հոկտեմբերին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 3 հանդիպում: Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 17:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, կկայանա Հայաստան-Ալբանիա ընկերական հանդիպումը, հոկտեմբերի 10-ին՝ ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում՝ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի 3-րդ տուրի Հայաստան - Վրաստան հանդիպումը, իսկ հոկտեմբերի 14-ին՝ ժամը 22:45-ին, ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի 4-րդ տուրի Էստոնիա - Հայաստան հանդիպումը:

Լուսանկարը՝ նախորդ հավաքից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում