Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության չորրորդ շրջանում ռուսաստանցի Կարեն Խաչանովը մրցեց չիլիացի Կրիստիան Գարինի հետ։
Հայ մարզիկը հաղթանակ տարավ չորս սեթում՝ 6:2, 3:6, 6:4, 6:2։ Պայքարը տեւեց 2 ժամ 30 րոպե։
Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը, որը 6։0, 6։3, 6։2 հաշվով պարտության մատնեց Կոլումբիայի ներկայացուիցչ Դանիել-Էլաի Գալանին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում