17:16  ,  1 հոկտեմբերի, 2020

«Բարսելոնան» նոր ձեռքբերում ունի

Ամստերդամի «Այաքսի» եւ ԱՄՆ-ի հավաքականի 19-ամյա աջ պաշտպան Սերժինյո Դեստը կարիերան կշարունակի Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայում», հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը:

ԱՄՆ-ի ազգային հավաքականի ֆուտբոլիստի հետ «Բարսելոնան» կնքել է 5 տարվա պայմանագիր:

Սերժինյո Դեստի տեղափոխության դիմաց Իսպանիայի փոխչեմպիոնը կվճարի 26 միլիոն եվրո:

19-ամյա պաշտպանի հրաժարագինը կկազմի 400 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում