12:50  ,  29 սեպտեմբերի, 2020

Գևորգ Ղազարյան. Թուրքիայի կառավարությունը վերածվել է համաշխարհային ահաբեկչի

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Կիպրոսի ԱԵԼ-ի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը գրառում է կատարել սոցցանցերում:

«Իմ բոլոր հայ և այլազգի ընկերներ, ադրբեջանական կողմը հրթիռահրետանային հարվածներ է հասցրել շփման գծի ամբողջ երկայնքով՝ թիրախավորելով խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Էսկալացիայի մասին պաշտոնական հայտարարությունից րոպեներ անց թուրք-ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնվեցին առաջնագծից նյութեր, որոնք ապացուցում են, որ Ադրբեջանի կողմից նախաձեռնած սադրանքը նախապես ծրագրված էր Թուրքիայի հետ:

Հայկական կողմը կգործի իր ամբողջ ներուժով՝ ապահովելու համար Արցախի ժողովրդի անվտանգությունը և տալով ռազմական ու քաղաքական համապատասխան հակահարված: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ամբողջությամբ կրում է այս ագրեսիայի հետևանքների պատասխանատվությունը:

Մենք խստորեն դատապարտում ենք ադրբեջանա-թուրքական քաղաքական ղեկավարության ագրեսիան Արցախի / Լեռնային Ղարաբաղի դեմ, ընդդեմ իմ սուրբ ազգի, իմ եղբայրների ու քույրերի, ովքեր կանգնած են իրենց բիբլիական հողի վրա: Սա ցեղասպանության մեկ այլ գործողություն է, որին աջակցում է Թուրքիան: Թուրքիայի կառավարությունը վերածվել է համաշխարհային տարածաշրջանային ահաբեկչի, որը հրահրում է նոր համաշխարհային պատերազմ:

Եղբայր ազգերը ոտքի են կանգնում և մարմնավորում մեր դավանանքի իրական իմաստը. «Մենք ակնհայտ ենք համարում այն ճշմարտությունը, որ բոլոր մարդիկ ծնվել են հավասար և ունեն իրավունք ապրել խաղաղ երկրում՝ իրար հանդեպ մեծ հարգանքով: Մաշկդ հանելու դեպքում կտեսնես, որ մենք բոլորս նույնն ենք՝ նույն քանակությամբ ոսկորներով և արյունով»,- գրել է Գևորգ Ղազարյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի ՊԲ մարտական դիրքերը եւ խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Սեպտեմբերի 29-ին հրետակոծվում են նաև Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի գյուղերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում