20:10  ,  25 սեպտեմբերի, 2020

Մոուրինյոն «Տոտենհեմի» ղեկավարությանը հորդորել է գնել Կուլիբալիին

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անգլիական ակումբի ղեկավարությանը հորդորել է այս տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել իտալական «Նապոլիի» սենեգալցի պաշտպան Կալիդու Կուլիբալիին, հաղորդում է SkySports-ը։

«Տոտենհեմն» արդեն «Նապոլիին» 70 միլիոն ֆունտ ստերլինգ է առաջարկել 29-ամյա ֆուտբոլիստի համար։

Կուլիբալիի ծառայություններով հետաքրքրված են նաև անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը» եւ ֆրանսիական ՊՍԺ-ն։

Կուլիբալին 2014-ին է բելգիական «Գենկից» տեղափոխվել «Նապոլի», որի հետ պայմանագիրը ուժի մեջ է մինչեւ 2023թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում