21:12  ,  23 սեպտեմբերի, 2020

«Լիվերպուլը» մտադիր է ձեռք բերել «Ուոթֆորդի» սենեգալցի հարձակվողին

Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլը» մտադիր է ձեռք բերել անգլիական «Ուոթֆորդի» 22-ամյա սենեգալցի հարձակվող Իսմաիլա Սառին, հաղորդում է բրիտանական Daily Express-ը։ Այժմ «Լիվերպուլը» բանակցում է ֆուտբոլիստի հետ անձնական պայմանագրի կետերի վերաբերյալ։

Անցած մրցաշրջանում Իսմաիլա Սառը մասնակցել է 30 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։

Նրա տրանսֆերը գնահատվում է 25 միլիոն եվրո։

Սենեգալի հավաքականի խաղացող Իսմաիլա Սառը «Ուոթֆորդ» է տեղափոխվել 2019թ․ ամռանը ֆրանսիական «Ռենից» 30 միլիոն ֆունտ ստերլինգով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ