13:12  ,  23 սեպտեմբերի, 2020

Սուլշերը «Մանչեսթեր Յունայթեդում» 50 հաղթանակի ցուցանիշով երրորդն է

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերն Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Լութոն Թաունի» նկատմամբ 3:0 հաշվով հաղթանակի արդյունքում գրանցել է ուշագրավ ցուցանիշ:

Դա նորվեգացի մասնագետի 50-րդ հաղթանակն էր «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնում: Դրա համար Սուլշերից պահանջվել է 92 հանդիպում:

«Մանչեսթեր Յունայթեդում» 50 հաղթանակի սահմանագիծն ավելի արագ հատել են միայն 2 մարզիչներ՝ Էռնեստ Մանգնալը (78 հանդիպում) և Ժոզե Մոուրինյոն (81), հաղորդում է Opta-ն:

Հատկանշական է, որ այդ ցուցակում չկա լեգենդար Ալեքս Ֆերգյուսոնը, որը «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորել է 1986-2013-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում