12:36  ,  17 սեպտեմբերի, 2012

«Նանսիի» ֆուտբոլիստը տեղափոխվել է հիվանդանոց

Ֆրանսիական «Նանսիի» 19-ամյա ֆուտբոլիստ Մասադիո Այդարան «Մարսելի» հարձակվող Ջորդան Այուին բախվելուց հետո կորցրել է գիտակցությունը։ Միջադեպը տեղի է ունեցել Ֆրանսիայի առաջնության 5-րդ տուրի խաղում։ «Մարսելը» հաղթել է 1։0 հաշվով։
Այդարան անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց։ Նա բուժզննում կանցնի, հաղորդում է France Football-ը։

Այդարան նոր մրցաշրջանում մասնակցել է «Նանսիի» բոլոր հանդիպումներին եւ աչքի է ընկել մեկ գոլային փոխանցմամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում