19:11  ,  22 սեպտեմբերի, 2020

Մադրիդի «Աթլետիկոյում» գրանցվել է կորոնավիրուսի չորրորդ դեպքը

Մադրիդի «Աթլետիկոյի» ուրուգվայցի պաշտպան Խոսե Խիմենեսը վարակվել է կորոնավիրուսով, հաղորդում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։ 25-ամյա ֆուտբոլիստն ինքնամեկուսացել է։

«Աթլետիկոն» չեղարկել է առավոտյան մարզումը՝ սպասելով բոլոր ֆուտբոլիստների եւ մարզիչների թեստերի պատասխաններին։

«Աթլետիկոյում» այս ամիս կորոնավիրուսով վարակվել էին թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն եւ ֆուտբոլիստներ Դիեգո Կոստան ու Սալվատորե Արյասան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում