17:11  ,  21 սեպտեմբերի, 2020

Լուիս Սուարեսը համաձայնության է հասել Մադրիդի «Աթլետիկոյի» հետ

«Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը համաձայնության է հասել Մադրիդի «Աթլետիկոյի» հետ երկու տարվա պայմանագիր կնքելու հարցում, հաղորդում է Mundo Deportivo-ն։

Կատալոնական ակումբը պատրաստ է փոխհատուցել 33-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը մինչեւ մրցաշրջանի ավարտը։ Լուիս Սուարեսի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։ Նա ստանում է տարեկան 14 միլիոն եվրո։ Ակումբը պայմանագրի վաղաժամ միակողմանի խզման համար առաջարկում է 7 միլիոն եվրո, Սուարեսը պահանջում է ամբողջ գումարը։

Այժմ Մադրիդի «Աթլետիկոն» պետք է վաճառի հարձակվող Դիեգո Կոստային, որպեսզի ֆինանսապես կարողանա ձեռք բերել Լուիս Սուարեսին եւ վճարել նրա աշխատավարձը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում