12:16  ,  21 սեպտեմբերի, 2020

«Չելսին» ձեռք կբերի Սենեգալի հավաքականի դարպասապահին

Լոնդոնի «Չելսին» համաձայնության է հասել ֆրանսիական «Ռենի» հետ սենեգալցի դարպասապահ Էդուարդ Մենդիի տրանսֆերի հարցում, հաղորդում է Goal.com-ը։

Անգլիական ակումբը 28-ամյա ֆուտբոլիստի համար կվճարի 20 միլիոն եվրո։

Մենդին 2019թ․ ամռանն է ֆրանսիական «Ռեյմսից» տեղափոխվել «Ռեն» 4 միլիոն եվրոյով։

Ֆրանսիայի անցած առաջնությունում Մենդին մասնակցել է 24 հանդիպման, բաց թողել 19 գոլ։

Նա 2018-ից Սենեգալի հավաքականի խաղացող է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ