Ֆրանսիայի առաջնության չորրորդ տուրում ՊՍԺ-ն արտագնա խաղում մրցեց «Նիցայի» հետ։ Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը հաղթեց 3։0 հաշվով։
38-րդ րոպեին հաշիվը 11 մետրանոցից բացեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, որը ապաքինվել է կորոնավիրուսից։ Աչքի ընկավ նաեւ արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան, որը կրկնապատկեց հաշիվ առաջին խաղակեսի ավելացված ժամանակ, իսկ ընդմիջումից հետո գոլային փոխանցում կատարեց բրազիլացի պաշտպան Մարկինյոսին։
ՊՍԺ-ն 6 միավորով 7-րդ տեղում է, «Նիցան» նույնպես ունի 6 միավոր եւ 10-րդն է։
Ֆրանսիայի առաջնություն, չորրորդ տուր
«Նիցա» - ՊՍԺ՝ 0։3 (տեսանյութ)
Կիլիան Մբապե, 38, 11մ, Անխել Դի Մարիա, 45+1, Մարկինյոս, 66
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում