12:19  ,  20 սեպտեմբերի, 2020

«Սեւիլիայի» ֆուտբոլիստը կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»

Իսպանական «Սեւիլիայի» ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեն կարիերան կշարունակի Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիում»։

Ակումբները համաձայնության են հասել 21-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում, հաղորդում է իսպանական AS-ը։

Տրանսֆերի գումարը կկազմի 50 միլիոն եվրո։ Մանչեսթերյան ակումբը 5 տարվա պայմանագիր կկնքի Ժյուլ Կունդեի հետ։

Անցած մրցաշրջանում Կունդեն «Սեւիլիայի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 40 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English