16:15  ,  18 սեպտեմբերի, 2020

Մեսին կարող է բաց թողնել մեկնարկած մրցաշրջանում «Ռեալի» հետ առաջին հանդիպումը

Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսին կարող է բաց թողնել Իսպանիայի մեկնարկած առաջնության առաջին Սուպերկլասիկոն:

Sport.es-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի սկզբին Մեսին պետք է Արգենտինայի հավաքականի կազմում մասնակցի 2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Էկվադորի և Բոլիվիայի դեմ հանդիպումներին:

Եթե Մեսին միանա Արգենտինայի հավաքականին, ապա Իսպանիա վերադառնալուց հետո պետք է 14 օր մնա ինքնամեկուսացման մեջ: Այդ պարագայում Մեսին չի կարողանա մասնակցել հոկտեմբերի 25-ին տեղի ունենալիք «Ռեալի» հետ խաղին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English