Իտալական «Նապոլիի» և Սենեգալի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Կալիդու Կուլիբալին ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է պայմանագիր կնքել Փարիզի ՊՍԺ-ի հետ:
Tuttosport-ի հաղորդմամբ՝ ՊՍԺ-ն պաշտոնական առաջարկ է կատարել «Նապոլիին» և Կուլիբալիի տրանսֆերային իրավունքի դիմաց առաջարկել է 52 միլիոն եվրո: Եւս 7 միլիոն եվրո ՊՍԺ-ն պատրաստ է վճարել բոնուսների տեսքով:
29-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև անգլիական «Մանչեսթեր Սիթին», որը, սակայն, չի կարողանում համաձայնության գալ «Նապոլիի» հետ:
Կուլիբալին 2014-ին է բելգիական «Գենկից» տեղափոխվել «Նապոլի», որի հետ պայմանագիրը ուժի մեջ է մինչեւ 2023թ․ հունիս։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում