23:17  +04,  16 սեպտեմբերի, 2020

Արթուր Աբրահամն ունի 3 զավակ

Ինստագրամի ուղիղ եթերի ընթացքում պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամից երկրպագուները հետաքրքրվել են նրա երեխաներով:

Աբրահամը նշել է, որ ունի երեք զավակ՝ Գրիգորը, Մարիան եւ Դիանան:

Նշենք, որ Արթուր Աբրահամի առաջին ամուսնությունը տեղի է ունեցել 2015 թվականի հուլիսին Մերի Աբրահամյանի հետ: Անձնական կյանքում «նորություն» ունենալու մասին լուրը WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոնը հայտարարեց ամուսնությունից 6 ամիս անց:

2016 թվականի սեպտեմբերի 26-ին ծնվեց զույգի առաջնեկը՝ Գրիգորը, ում Արթուր Աբրահամը անվանակոչել է հոր պատվին: 2019 թվականի ապրիլին շրջանառվեցից խոսակցություններ Աբրահամի ամուսնալուծության մասին: Մամուլում հայտնվեցին տեղեկություններ այն մասին, որ Արթուր Աբրահամը բաժանվել է կնոջից եւ որդուն իր հետ տարել է Գերմանիա: Մայրը՝ Մերի Աբրահամյանը, պայքարում է երեխայի խնամակալության իրավունքի համար:

2019 թվականի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը նոր ընտրյալ ունի: Զույգը մեկ տարեկան դուստ ունի: Լուրերը հաստատվեցին համացացնում հայտնված համատեղ լուսանկարներից հետո:

Ինստագրամի ուղիղ եթերում Աբրահամը խոսել էր նաեւ կարիերայի հնարավոր ավարտի մասին, նշելով, որ գուցե այլեւս չմենամարտի:

Հիշեցնենք, որ 40-ամյա Արթուր Աբրահամը նախորդ մենամարտն անցկացրել է 2019-ի ապրիլի 28-ին Գերմանիայի Օֆենբուրգ քաղաքում, որտեղ հաղթել էր դանիացի Պատրիկ Նիլսենին: Գերմանիայում բնակվող հայ բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 53 մենամարտերում տարել է 47 հաղթանակ և կրել 6 պարտություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ