11:42  ,  15 սեպտեմբերի, 2020

Դոնալդ Թրամփ. Նուրմագոմեդովը լավագույնն է անկախ քաշային կարգից

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է խառը մենամարտերի UFC-ի թեթև քաշային կարգում գործող չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի և ամերիկացի Ջաստին Գետջիի միջև սպասվող մենամարտին:

«Աշխարհի լավագույն մարտիկներից մեկը կմենամարտի լավագույնի հետ՝ անկախ քաշային կարգերից: Պորյեն ասել է, որ նոկաուտի է ենթարկելու նրան: Մենամարտը կանցկացվի ընտրություններից անմիջապես առաջ, բայց ես կդիտեմ այն: Հաջողություն, Ջաստին»,- Դոնալդ Թրամփի խոսքը մեջբերում է Sports Manor-ը:

Հիշեցնենք, որ Խաբիբ Նուրմագոմեդովի և Ջաստին Գետջիի միջև մենամարտը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին Աբու-Դաբիում կայանալիք UFC 254 մրցաշարում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում