21:36  ,  12 սեպտեմբերի, 2020

«Փյունիկն» ուժեղ էր «Գանձասար-Կապանից»

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության չորրորդ տուրի խաղում «Գանձասար-Կապանը» Ավանի Ֆուտբոլային ակադեմիայի մարզադաշտում ընդունեց Երեւանի «Փյունիկին» եւ պարտություն կրեց 0։2 հաշվով։ Հյուրերի կազմում աչքի ընկան Անտոն Կոբյալկոն ու Արտյոմ Ավանեսյանը։

«Փյունիկը» չորս խաղից հետո 4 միավորով չորրորդ տեղում է։ «Գանձասար-Կապանը» երեք խաղում վաստակել է 1 միավոր եւ վերջինն է։

Հայաստանի առաջնություն, չորրորդ տուր

«Գանձասար-Կապան» - «Փյունիկ»՝ 0։2

Անտոն Կոբյալո, 29, Արտյոմ Ավանեսյան, 55

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում