22:27  ,  8 սեպտեմբերի, 2020

Կապարոս. Դուրս էինք եկել խաղադաշտ միայն հաղթանակի համար

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետխաղային մամուլի ասուլիսը #Հայաստան #Armenia #ArmenianNT #UNL #NationsLeague #ARMEST

Posted by Football Federation of Armenia on Tuesday, September 8, 2020

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսն Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբում Էստոնիայի նկատմամբ հաղթանակ տանելուց հետո պատասխանել է լրագրողների հարցերին:

«Գոհ եմ բոլոր ֆուտբոլիստների խաղից: Մենք շատ համախմբված թիմ ունենք և բավականին հավասարակշռված խաղ ցուցադրեցինք 2 խաղակեսերում էլ: Դուրս էինք եկել խաղադաշտ միայն հաղթանակի համար: Կարծում եմ՝ լավ խաղ ցուցադրեցինք թե՜ պաշտպանությունում, թե՜ հարձակման գծում:

Արտակ Գրիգորյանը հարված էր ստացել, սակայն նա առաջատարի բնավորությամբ ֆուտբոլիստ է և որոշեց մնալ խաղադաշտում: Նրա հետ կապված որևէ խնդիր չկա:

Արման Հովհաննիսյանը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում, քանի որ ես այդպես նպատակահարմար գտա: Գոհ եմ Հովհաննիսյանի խաղից: Նա լավ խաղ ցուցադրեց ինչպես պաշտպանությունում, այնպես էլ գրոհների ժամանակ: Կցանկանայի նշել նաև Սերոբ Գրիգորյանին: Եթե նախկինում մենք անհանգստացած էինք պաշտպանության ձախ եզրով, ապա հիմա վստահ ենք, որ ունենք շատ ուժեղ եզրային պաշտպաններ:

Չէի ցանկանա ուշադրությունս սևեռել առանձին ֆուտբոլիստների վրա: Հաղթանակն ամբողջ թիմինն է: 

Փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստները կարողացան դրական ազդեցություն ունենալ ինչպես այս, այնպես էլ նախորդ հանդիպման վրա: Վահան Բիչախչյանը տաղանդավոր ֆուտբոլիստ է և մեծ ապագա ունի: Երիտասարդ ֆուտբոլիստները պետք է ձգտեն նմանվել Վահանին»,- ասել է Կապարոսը:

Հայաստանի ազգային հավաքականն առաջին հաղթանակը տարավ Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբում:

Երկրորդ տուրում հայկական թիմը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Էստոնիայի հավաքականին և վստահ հաղթանակ տարավ 2:0 հաշվով: Դա իսպանացի անվանի մասնագետ Խոակին Կապառոսի առաջին հաղթանակն էր Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով