21:24  ,  8 սեպտեմբերի, 2020

Հայաստանի հավաքականը երկրորդ գնդակն ուղարկեց Էստոնիայի դարպասը

Ֆուտբոլի Ազգերի լիգայում Հայաստանի ազգային հավաքականը C դիվիզիոնի երկրորդ տուրում մրցում է Էստոնիայի հավաքականի հետ:

Հայաստանի հավաքականին 43-րդ րոպեին հաշվի մեջ առաջ է մղել Ալեքսանդր Կարապետյանը: Գոլային փոխանցման հեղինակ է դարձել Արշակ Կորյանը:

64-րդ րոպեին Հայաստանի երկրորդ գոլը խփեց Վբեյմար Անգուլոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում