00:03  ,  8 սեպտեմբերի, 2020

US Open. Ջոկովիչը տուգանվել է 10 հազար դոլարով, զրկվել մրցանակային 250 հազար դոլարից

Թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության 1/8 եզրափակիչի խաղում գծային մրցավարին գնդակով հարվածելու համար որակազրկված աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը տուգանվել է 10 հազար դոլարով ոչ մարզական վարքի համար, հաղորդում է The Times-ը։ Նա զրկվել է նաեւ ԱՄՆ-ի բաց առաջնության 1/8 եզրափակիչ հասնելու համար նախատեսված մրցանակային 250 հազար դոլարից։

Հիշեցնենք, որ իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստայի հետ մրցախաղի առաջին սեթում մատուցումից առաջ գնդակ ընտրելիս Ջոկովիչը, կարծես, պատահաբար գնդակով հարվածել էր գծային մրցավարին, այնուհետեւ մոտեցել եւ ներողություն խնդրել։ Մրցավարները սերբ թենիսիստին գրանցել են պարտություն։

Կարենյո-Բուստան քառորդ եզրափակիչում կմրցի կանադացի Դենիս Շապովալովի հետ, որը պայքարից դուրս է թողել բելգիացի Դավիդ Գոֆենին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English