11:33 6 սեպտեմբերի, 2020Մրցաշրջանի մեկնարկին պատրաստվող իտալական «Ռոման» ընկերական հանդիպում է անցկացրել իտալական Դ Սերիայում հանդես եկող «Սամբենեդետեզեի»։ Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմն առավելության է հասել 4։2 հաշվով։
Մայրաքաղաքային թիմի երրորդ գոլը 23-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը վատ մարզավիճակի պատճառաբանությամբ չէր միացել ազգային թիմին Ազգերի լիգայի առաջին եւ երկրորդ տուրի հանդիպումների համար։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Սկոպյեում 1։2 հաշվով պարտվել է Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին։ Սեպտեմբերի 8-ին անցկացվելիք երկրորդ տուրի խաղում իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմը Երեւանում կընդունի էստոնացիներին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.