10:12  ,  4 սեպտեմբերի, 2020

US Open. Մարգարիտա Գասպարյանին չհաջողվեց հաղթել Սերենա Ուիլիամսին

ԱՄՆ-ի բաց առաջնության երկրորդ շրջանում ռուսաստանցի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանն ուժերը չափեց աշխարհի 8-րդ ռակետ Սերենա Ուիլյամսի հետ:

1 ժամ 35 րոպե տևած պայքարում ամերիկացի թենիսիստուհին առավելության հասավ Գասպարյանի նկատմամբ 6:2, 6:4 հաշվով և դուրս եկավ երրորդ շրջան:

Հիշեցնենք, որ US Open-ի առաջին շրջանում Մարգարիտա Գասպարյանը 3 սեթում հաղթել էր Պուերտո Ռիկոն ներկայացնող Մոնիկա Պուիգին՝ 6:3, 6:7, 6:0:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում