Ամստերդամի «Այաքսի» կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը կտեղափոխվի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»։ 23-ամյա հոլանդացի ֆուտբոլիստն արդեն բուժզննում է անցել մանչեսթերյան ակումբի համար, հաղորդում է հոլանդական De Telegraaf-ը։
Գործարքը գնահատվում է 40 միլիոն եվրո։
Անցած մրցաշրջանում Դոնի վան դե Բեկը «Այաքսի» հետ մասնակցել է 37 հանդիպման, խփել 10 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում։
Նա 2017 թվականից հանդես է գալիս Նիդերլանդների հավաքականում եւ մասնակցել է 10 հանդիպման։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում