20:19  ,  30 օգոստոսի, 2020

Լյուիս Հեմիլթոնը՝ Բելգիայի Մեծ մրցանակի հաղթող

Ֆորմուլա-1-ի աշխարհի չեմպիոն, «Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնի հաղթանակով ավարտվեց Բելգիայի Մեծ մրցանակը։ Նա մեկնարկից մինչեւ վերջնագիծ առաջատարի դերում էր։

Հեմիլթոնը գլխավորում է նաեւ ընդհանուր հաշվարկը` 157 միավոր։ Երկրորդ տեղում է «Ռեդ Բուլի» հոլանդացի մրցարշավորդ Մաքս Ֆերստապենը՝ 110 միվոր։ Երրորդը «Մերսեդեսի» ներկայացուցիչ Վալտերի Բոտասն (Ֆինլանդիա) է՝ 107 միավոր։  

Ֆորմուլա-1, Բելգիայի Մեծ մրցանակ 

1․ Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես»)՝ 44 շրջան

2. Վալտերի Բոտաս («Մերսեդես») +8,448

3. Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ») +15,455

4. Դանիել Ռիկարդո («Ռենո») +18,877

5. Էստեբան Օկոն («Ռենո») +40,650

6. Ալեքսանդր Ալբոն («Ռեդ Բուլ») +42,712

7. Լանդո Նորիս («Մաքլարեն») +43,774

8. Պյեր Գասլի («Ալֆա Տաուրի») +47,774

9. Լենս Ստրոլ («Ռեյսինգ Փոյնթ») +52,603

10. Սերխիո Պերես («Ռեյսինգ Փոյնթ») +53,179

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս