19:10  ,  28 օգոստոսի, 2020

Ռոնալդուն կողմ է Ջեկոյի տեղափոխությանը «Ռոմայից» «Յուվենտուս»

Իտալական «Ռոմայի» բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն մոտ է տեղափոխվելուն Թուրինի «Յուվենտուս»։ Իտալիայի չեմպիոնների գլխավոր ռմբարկու, 35-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կողմ է 34-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությանը թուրինյան ակումբ, հաղորդում է իտալական Corriere dello Sport-ը։

Էդին Ջեկոյի ծառայություններով հետաքրքրված է «Յուվենտուսի» նորանշանակ գլխավոր մարզիչ, իտալացի Անդրեա Պիրլոն։

Ջեկոն «Յուվենտուսում» կստանա տարեկան 7,5 միլիոն եվրո աշխատավարձ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English