19:53  ,  27 օգոստոսի, 2020

«Նոան» պարտվեց «Կայրաթին» և դուրս մնաց Եվրոպայի լիգայից (տեսանյութ)

Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում Հայաստանի փոխչեմպիոն, գավաթակիր ու սուպերգավաթակիր Երևանի «Նոան» Ալմաթիում ուժերը չափեց ղազախական «Կայրաթի» հետ:

«Նոան» պարտություն կրեց 1:4 հաշվով և չի շարունակի պայքարը Եվրոպայի լիգայում:

Խաղի հաշիվը 8-րդ րոպեին Պավել Դեոբալդի փոխանցումից հետո բացել է «Նոայի» ռուսաստանցի հարձակվող Կիրիլ Բորը: 12-րդ րոպեին «Կայրաթի» ղազախ կիսապաշտպան Գուլժիգիտ Ալիգուլովը խփել է պատասխան գոլը, 35-րդ րոպեին բրազիլացի հարձակվող Վագներ Լավն առաջ է մղել ղազախական թիմին հաշվի մեջ, իսկ 70-րդ րոպեին Լավը դուբլ է ձևակերպել: 

Հանդիպման ավելացված ժամանակի չորրորդ րոպեին «Կայրաթի» ուկրաինացի հարձակվող Ադերինսոլա Էսեոլան խփել է իր թիմի չորրորդ գոլը:

Եվրոպայի լիգա, որոկավորման առաջին փուլ

«Կայրաթ» - «Նոա»՝ 4:1 

Գուլժիգիտ Ալիգուլով, 12, Վագներ Լավ, 35, 70, Ադերինսոլա Էսեոլա, 90+4 - Կիրիլ Բոր, 8

View this post on Instagram

Ну и гол пропустил «Кайрат»... #kaz #football

A post shared by SPORTS.KZ (@kzsports) on

View this post on Instagram

А вот и «Кыргызский Месси» — 1:1. #kaz #football #alga

A post shared by SPORTS.KZ (@kzsports) on

View this post on Instagram

Вагнер Лав выводит «Кайрат» вперед — 2:1. #kaz #football #alga

A post shared by SPORTS.KZ (@kzsports) on

View this post on Instagram

A post shared by SPORTS.KZ (@kzsports) on

View this post on Instagram

4:1

A post shared by SPORTS.KZ (@kzsports) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում