23:25  ,  26 օգոստոսի, 2020

«Ռոստովը» հաղթեց «Ուրալին», Բայրամյանը մեկնարկային կազմում էր, Հարոյանը չխաղաց

Ֆուտբոլ Ռուսաստանի առաջնության 5-րդ տուրում «Ռոստովը» տանը մրցեց Եկատերինբուրգի «Ուրալի» հետ եւ հաղթանակ տարավ նվազագույն հաշվով։ Միակ գոլը 60-րդ րոպեին խփեց ճապոնացի կիսապաշտպան Կենտո Հասիմոտոն։

Հայաստանի հավաքականի նորեկ, կիսապաշտպան Խորեն Բայրամյանը «Ռոստովի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 71-րդ րոպեին։

Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Ուրալի» պահեստայինների թվում էր եւ խաղադաշտ դուրս չեկավ։

«Ռոստովը» 9 միավորով 5-րդ տեղում է, «Ուրալը» 12-րդն է՝ 5 միավոր։

Ռուսաստանի առաջնություն, 5-րդ տուր

«Ռոստով» - «Ուրալ»՝ 1։0

Կենտո Հասիմոտո, 60

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում