19:02  ,  20 օգոստոսի, 2020

Հայաստանի հավաքականի արտագնա համազգեստը՝ ծիրանագույն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը ներկայացրել է ազգային թիմի արտագնա համազգեստը՝ նախատեսված 2020-2021 մրցաշրջանի համար:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործընկեր իտալական Macron ընկերության կողմից պատրաստված համազգեստը ծիրանագույն է՝ երանգային տարբեր գծանախշերով:

Հայաստանի ազգային հավաքականի նոր համազգեստի վաճառքը կմեկնարկի օգոստոսի 25-ից:

Իսկ հիմա՝ նորություն Ծիրանագույնը ոչ միայն չի անտեսվել, այլև նոր արժևորում է ստացել Ներկայացնում ենք Հայաստանի...

Posted by Football Federation of Armenia on Thursday, August 20, 2020

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում