15:12  ,  20 օգոստոսի, 2020

Երկրպագուները նոր մականուն են ընտրել Արման Ծառուկյանի համար

UFC-ում հանդես եկող ռուսաստանցի մարտիկ Արման Ծառուկյանը ընտրել է մականուն, որով հանդես կգա UFC-ում: Հայ մարտիկի նոր մականունն է Tough Guy («Կոպիտ տղա»):

«Ընկերներ, շնորհակալություն Արման Ծառուկյանի համար մականուն ընտրելու համար, դուք առաջարկել էիք բազմաթիվ տարբերակներ: Արմանը ծանոթացել է առաջարկներին և ընտրել Tough Guy-ը: Նա նախկինում խաղացել է հոկեյ, այդ պատճառով այդ մականունը հրաշալի համապատասխանում է նրան»,- ասվում է UFC Russia-ի հայտարարությունում:

Հիշեցնենք, որ 23-ամյա Արման Ծառուկյանը նախորդ մենամարն անցկացրել է օգոստոսի 18-ին Աբու Դաբիի մոտ գտնվող Յաս արհեստական կղզում, որտեղ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր 33-ամյա բրազիլացի Դավի Ռամոսին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում