17:10  ,  19 օգոստոսի, 2020

«Ռեալի» կիսապաշտպանը 2 մրցաշրջան կանցկացնի Դորտմունդի «Բորուսիայում»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ռեյնիեր Ժեզուս Կարվալյոն վարձակալությամբ տեղափոխվել է Դորտմունդի «Բորուսիա», հաղորդում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։ 18-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը կնքել է երկու տարվա պայմանագիր։

Ռեյնիեր Ժեզուս Կարվալյոն այս ձմռանն էր տեղափոխվել Արքայական ակումբ բրազիլական «Ֆլամենգոյից»։

Նրա տրանսֆերի համար «Ռեալը» վճարել էր 30 միլիոն եվրո։

Ակումբի երկրորդ թիմում Ռեյնիեր Ժեզուս Կարվալյոն մասնակցել է 3 հանդիպման, խփել 2 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English