23:48  ,  16 օգոստոսի, 2020

ԵԼ․ «Սեւիլիան» ու «Մանչեսթեր Յունայթեդը» մեկական գոլ փոխանակեցին առաջին խաղակեսում (տեսանյութ)

Իսպանական «Սեւիլիան» ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» Գերմանիայի Քյոլն քաղաքում անցկացնում են Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի հանդիպումը։

Առաջին խաղակեսից հետո հաշիվը հավասար է՝ 1։1։

Հանդիպման հաշիվը 9-րդ րոպեին բացեց մանչեսթերյան թիմի պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը, որն արդյունավետ իրացրեց 11 մետրանոցը։

26-րդ րոպեին «Սեւիլիայից» աչքի ընկավ իսպանացի կիսապաշտպան Սուսոն։

Ընդմիջում է։

Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը օգոստոսի 17-ին կվիճարկեն Միլանի «Ինտերն» ու Դոնեցկի «Շախտյորը»։

Եվրոպայի լիգա, կիսաեզրափակիչ, առաջին խաղակես

«Սեւիլիա» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1։1 (տեսանյութ)

Սուսո, 26 - Բրունու Ֆերնանդեշ, 9, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով