Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում ֆրանսիական «Լիոնը» 3։1 հաշվով առավելության հասավ Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ։
«Լիոնի» կոտդիվուարցի հարձակվող Մաքսվել Կորնեն 24-րդ րոպեին բացեց Լիսաբոնում անցկացված հանդիպման հաշիվը։
69-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց մանչեսթերյան թիմի բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն։
79-րդ րոպեին «Լիոնի» երկրորդ գոլը խփեց ֆրանսիացի հարձակվող Մուսա Դեմբելեն, որը դրանից չորս րոպե առաջ էր դուրս եկել փոխարինման։ 87-րդ րոպեին Դեմբելեն ձեւակերպեց դուբլ՝ հաշիվը դարձնելով 3։1։
Կիսաեզրափակիչում «Լիոնը» օգոստոսի 19-ին կմրցի Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» հետ, որը 8։2 հաշվով պարտության էր մատնել «Բարսելոնային»։
Եզրափակիչի մյուս ուղեգիրը օգոստոսի 18-ին կվիճարկեն գերմանական «ՌԲ Լայպցիգն» ու Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն։
Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ
«Մանչեսթեր Սիթի» - «Լիոն»՝ 1։3 (տեսանյութ)
Կեւին Դե Բրույնե, 69 - Մաքսվել Կորնե, 24, Մուսա Դեմբելե, 79, 87
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում