Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը հայտարարել է, որ իր որդին մտադիր չէ խզել պայմանագիրն Իտալիայի չեմպիոնի հետ:
«Բոլորն ասում են, որ «Յուվենտուսն» այլևս հույսեր չի կապում Իգուաինի հետ, սակայն դա այդպես չէ: Իգուաինը մտադիր չէ խզել պայմանագիրն ակումբի հետ:
Կարծում եմ՝ Իգուաինը «Յուվենտուսում» կմնա մինչև իր պայմանագրի ժամկետի ավարտը, այնուհետև կվերադառնա արգենտինական «Ռիվեր Փլեյթ»»,- Իգուաինի հոր խոսքը մեջբերում է Planeta 947-ը:
32-ամյա Իգուաինի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:
Արգենտինացի հարձակվողը «Ռիվեր Փլեյթում» հանդես է եկել 2005-2007 թվականներին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում