Ֆանատները դժգոհ են մնացել ՄԼՍ-ի առաջնության «Դալաս» - «Նեշվիլ» հանդիպման մեկնարկից առաջ ԱՄՆ-ի հիմնը հնչելու ժամանակ ծնկի եկած ֆուտբոլիստների պահվածքից:
Ֆուտբոլիստները, ծնկի գալով, աջակցություն են հայտնել Black Lives Matter հակառասիստական շարժմանը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարզիկներին կոչ էր արել չտրվել սադրանքների և որևէ պարագայում ծնկի չգալ ԱՄՆ-ի հիմնը հնչելու ժամանակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում