11:36  ,  13 օգոստոսի, 2020

Կուրտուան փոխել է խաղային համարը

Մադրիդի «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան փոխել է խաղային համարը, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Այսուհետ 28-ամյա դարպասապահը հանդես կգա «1» համարի մարզաշապիկով: Մինչև այս Կուրտուայի խաղային համարը «13»-ն էր: Խաղային համարի փոփոխությունը հնարավոր է եղել այն բանից հետո, երբ ֆրանսիական ՊՍԺ-ում վարձավճարով հանդես եկող Ալֆոնս Արեոլան հեռացել է «Ռեալից»:

Ավարտված մրցաշրջանում Տիբո Կուրտուան «Ռեալի» կազմում անցկացրել է 43 հանդիպում և բաց թողել 32 գոլ: Նա ճանաչվել էր Իսպանիայի ավարտված առաջանության լավագույն դարպասապահ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում