Մարզական աշխարհում հեղինակավոր ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքը նվիրված է Դորտմունդի «Բորուսիայի» անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի ապագայի շուրջ ստեղծված իրավիճակին:
«Ուլե-Գունար Սուլշերը» երազում է Սանչոյի մասին»,- ծաղրանկարը վերնագրել է Մոմանին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» չի կարողանում «Բորուսիայի» հետ համաձայնության գալ Ջեյդոն Սանչոյի տրանսֆերային արժեքի հարցում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում