11:59  ,  11 օգոստոսի, 2020

Ռեմզին չի մտնում Պիրլոյի ծրագրերի մեջ

Ուելսի հավաքականի կիսապաշտպան Աարոն Ռեմզին մոտ է Թուրինի «Յուվենտուսից» հեռանալուն:

Daily Mail-ը գրում է, որ 29-ամյա ֆուտբոլիստը չի մտնում իտալական ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոյի ծրագրերի մեջ: «Յուվենտուսից» կհեռանա նաև Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն Բլեզ Մատյուիդին, որը մոտ է ամերիկյան «Ինտեր Մայամի» տեղափոխվելուն:

Աարոն Ռեմզին նախորդ տարվա ամռանը Լոնդոնի «Արսենալից» է տեղափոխվել «Յուվենտուս»: Ավարտված մրցաշրջանում նա Իտալիայի չեմպիոնի կազմում անցկացրել է 35 հանդիպում, դարձել 4 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ: Transfermartk-ն ուելսցու տրանսֆերային արժեքը գնահատում է 28 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ 41-ամյա Անդրեա Պիրլոն օրեր առաջ էր գլխավորել «Յուվենտուսը»՝ փոխարինելով Մաուրիցիո Սարիին: Ավելի վաղ իտալացի մասնագետը նշել էր, որ «Յուվենտուսը» խնդիրներ ունի միջին գծում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում