22:38  ,  10 օգոստոսի, 2020

«Լիվերպուլը» ձեռք բերեց «Օլիմպիակոսի» պաշտպանին

Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլը» երկարաժամկետ պայմանագիր է կնքել  «Օլիմպիակոսից» հեռացած 24-ամյա հույն պաշտպան Կոնստանտինոս Ցիմիկասի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ֆուտբոլիստը հանդես կգա 21 համար խաղաշապիկով։

Բրիտանական մամուլը գրել էր, որ «Լիվերպուլը» Ցիմիկասի համար կվճարի 13 միլիոն եվրո։

Ցիմիկասն ավարտված մրցաշրջանում բոլոր ակումբային մրցաշարերում մասնակցել է 46 հանդիպման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում