17:29  +04,  9 օգոստոսի, 2020

Ռոնալդուն գործակալին խնդրել է տարբերակներ գտնել «Յուվենտուսից» հեռանալու համար

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում ֆրանսիական «Լիոնի» արգելքը չհաղթահարելուց (0։1, 2։1) հետո Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր գործակալ Ժորժե Մենդեշին խնդրել է տարբերակներ գտնել թուրինյան ակումբից հեռանալու համար, հաղորդում է Footmercato.net-ը։

Երկու անգամ Իտալիայի չեմպիոնի կոչումը նվաճած Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի փլեյ-օֆֆում խփել է «Յուվենտուսի» բոլոր գոլերը․ 3-ը՝ «Աթլետիկոյին», 2-ը՝ «Այաքսին», 2-ը՝ «Լիոնին»։

Մենդեշն արդեն բանակցել է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հետ եւ չի բացառվում, որ արդեն այս տրանսֆերային պատուհանի ընթացքում Ռոնալդուն տեղափոխվի Փարիզ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ