13:27  ,  9 օգոստոսի, 2020

Դիբալան «Յուվենտուսից» պահանջում է 15 միլիոն եվրո աշխատավարձ

Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան ցանկանում է վերանայել պայմանագրի ֆինանսական կետը եւ թուրինյան ակումբից պահանջում է տարեկան 15 միլիոն եվրո աշխատավարձ։ «Յուվենտուսը» պատրաստ է վճարել 10 միլիոն եվրո, գումարած բոնուսներ, հաղորդում է Goal.com-ը։

Սպասվում է, որ առաջիկայում «Յուվենտուսը» կերկարաձգի Դիբալայի պայմանագիրը մինչեւ 2025 թվական։

Իտալիայի ավարտված առաջնությունում Դիբալան մասնակցել է 33 հանդիպման, խփել 11 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում եւ ճանաչվել մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English