13:27 9 օգոստոսի, 2020Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան ցանկանում է վերանայել պայմանագրի ֆինանսական կետը եւ թուրինյան ակումբից պահանջում է տարեկան 15 միլիոն եվրո աշխատավարձ։ «Յուվենտուսը» պատրաստ է վճարել 10 միլիոն եվրո, գումարած բոնուսներ, հաղորդում է Goal.com-ը։
Սպասվում է, որ առաջիկայում «Յուվենտուսը» կերկարաձգի Դիբալայի պայմանագիրը մինչեւ 2025 թվական։
Իտալիայի ավարտված առաջնությունում Դիբալան մասնակցել է 33 հանդիպման, խփել 11 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում եւ ճանաչվել մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.