Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչում իսպանական «Սեւիլիան» ու իտալական «Ռոման» խաղացին Գերմանիայի Դույսբուրգ քաղաքում։ 2։0 հաշվով առավելության հասավ «Սեւիլիան», որն Իսպանիայի առաջնությունում գրավել էր չորրորդ տեղը եւ հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Չեմպիոնների լիգայում։
21-րդ րոպեին իսպանացի պաշտպան Սերխիո Ռեգիլոնն առաջ մղեց իսպանացի Խուլեն Լոպետեգիի գլխավորած թիմին։ 44-րդ րոպեին իսպանական թիմի երկրորդ գոլը խփեց Մարոկկոն ներկայացնող հարձակվող Յուսեֆ Էն-Նեսիրին։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։
«Սեւիլիան» քառորդ եզրափակիչում կմրցի «Օլիմպիակոս» (Հունաստան) - «Վուլվերհեմփթոն» (Անգլիա) զույգի հաղթողի հետ։
Լեւերկուզենի «Բայերը» 1/8 եզրափակիչի պատասխան խաղում ընդունեց շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսին» եւ առավելության հասավ 1։0 հաշվով։
Առաջին խաղում «Բայերը» Շոտլանդիայում հաղթանակ էր տարել 3։1 հաշվով եւ շարունակում է պայքարը։
«Բայերը» քառորդ եզրափակիչում կմրցի Միլանի «Ինտերի» հետ, որը պայքարից դուրս էր թողել իսպանական «Խետաֆեին»։
Եվրոպայի լիգա, 1/8 եզրափակիչ
«Սեւիլիա» (Իսպանիա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 2։0 (տեսանյութ)
Սերխիո Ռեգիլոն, 21, Յուսեֆ Էն-Նեսիրի, 44
Հեռացում՝ Ջանլուկա Մանչինի («Ռոմա»), 90+10, երկրորդ դեղին քարտ
«Բայեր» (Գերմանիա) - «Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա)՝ 1։0 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 3։1)
Մուսա Դիաբի, 51
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում