Ուսման Դեմբելեն վերսկսել է մարզումները Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» ընդհանուր խմբում, հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։
Ֆրանսիացի հարձակվողը պատրաստվում է «Նապոլիի» դեմ պատասխան խաղին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում։
Դեմբելեն աջ ազդրի վնասվածք էր ստացել փետրվարի 3-ին եւ վիրահատվել։ Նա պաշտոնական հանդիպման չի մասնակցել անցած տարվա նոյեմբերից։
Իսպանիայի ավարտված առաջնությունում Դեմբելեն մասնակցել է ընդամենը հինգ հանդիպման, խփել մեկ գոլ։
«Բարսելոնան» «Նապոլիին» կընդունի օգոստոսի 7-ին։ Իտալիայում տեղի ունեցած առաջին խաղում գրանցվել է ոչ ոքի՝ 1։1։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում